Ֆրանսիացի ավիատեսուչները դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի եւ Բելառուսի օդային տարածքում` Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրի շրջանակներում:
«Մարտի 24-28-ին Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակում Ֆրանսիայի առաքելությունը դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի եւ Բելառուսի օդային տարածքում` հունգարական ԱՆ-26 ինքնաթիռով», — հայտնել է Ռուսաստանի Միջուկային վտանի նվազեցման ազգային կենտրոնի պետ Սերգեյ Ռիժկովը:
Ռուս մասնագետները օդանավում վերահսկելու են համաձայնեցված թռիչքի չափորոշիչները եւ հետեւելու են պայմանագրով նախատեսված սարքավորումներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բաց երկնքի մասին պայմանագիրն ընդունվել էր ԵԱՀԿ-ի անդամ պետությունների կողմից` 1992թ. Հելսինկիում: Նրա նպատակն է ամրապնդել փոխհարաբերությունները եւ վստահությունը: Բոլոր մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում բացահայտ տեղեկություն հավաքել իրենց անհանգստացնող զինված ուժերի եւ միջոցառումների մասին: Այժմ «Բաց երկինք» պայմանագրի մասնակից են 34 պետություններ:



























