Ղրիմի պետական խորհուրդը տարածաշրջանի ձեռնարկություններին պարտավորեցրել է մարտի 24-ից վճարումներն ընդունել ոչ միայն գրիվնայով, այլեւ ռուսական ռուբլով: Սակայն երկու արժույթով վճարումները մի շարք խանութներում կձգձգվի` դրամարկղերը վերակարգաբերելու անհրաժեշտությունից ելնելով:

Ըստ Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին օրենքի` հանրապետության դրամական միավոր է դառնում  ռուբլին: Միեւնույն ժամանակ ուկրաինական գրիվնան Ղրիմում կարող է օգտագործվել մինչեւ 2016թ. հունվարի 1-ը:  «Ապրանքների, ծառայությունների արժեքները նշել ռուսական ռուբլով եւ ուկրաինական գրիվնայով, որոնք պարտադիր են», — ասվում է մարտի 21-ին Ղրիմի պետական խորհրդի նախագահության ընդունած որոշման մեջ, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»: