Նիգերիայում «Բոքո հարամ» իսլամական խմբավորման կողմից առեւանգված երիտասարդ կանայք BBC-ին պատմել են  գերության մեջ իրենց տեսած վայրագությունների մասին:

23-ամյա մի կին հայտնել է, որ  իր աչքի առաջ գրոհայինները  սպանել են 50 խաղաղ բնակչի` երկրի հյուսիս-արեւելքում մեկուսացված իրենց ճամբարում: Ըստ նրա` կտրել էին զոհերի մեծամասնության պարանոցը:

Մեկ այլ դեռահաս աղջիկ խոստովանել է, որ իրեն ստիպել են սպանել մեկ այլ պատանդ կնոջ: 

Երկու կանանց էլ հաջողվել է փախչել «Բոքո հարամի» ճամբարներից: Ներկայումս նրանք թաքնվում են` վախենալով խմբավորման կողմից նոր սպառնալիքներից, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Նիգերիայում փոխհրաձգության արդյունքում 200-ից ավելի մարդ է զոհվել

Նիգերիայում «Բոքո հարամի» գրոհայինները հրդեհել են դպրոցն ու սպանել 29 աշակերտների