«Գլոնասս-Մ» նավիգացիոն արբանյակը բարեհաջող առանձնացել է «Ֆրեգատ» բլոկից ու դուրս եկել ուղեծիր, «Ինտերֆաքս-ԱԲՆ»-ին է հաղորդել Տիեզերաօդային պաշտպանության զորքերի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:
«Մոսկվայի ժամանակով 06:26 սարքը իր վերահսկողության տակ է առել Տիտովի անվան Գլխավոր փորձարարական տիեզերական կենտրոնի վարչությունը»,-պարզաբանել է նա:
Նա հավելել է, որ սարքի հետ կապ է հաստատվել ու պահպանվում է կայուն տելեմետրիկ կապ: Դրա ցուցիչները նորմալ են գործում:


























