Սպիտակ տանը կարծում են, որ Ուկրաինա ներխուժումը կարող է ցանկացած պահի սկսվել: Հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը պատրաստվում են ներխուժման ու այն կարող է առաջիկա օրերին անկացած պատրվակով սկսվել, փոխանցում է CNN-ը:
Հիմնվելով հետախուզական տվյալների վրա՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները անհանգստացած են, որ Մոսկվայի հավաստիացումները, թե ռուսական զորքերը, որոնք գտնվում են Ուկրաինայի արեւելյան ու հարավային հատվածներում, զորավարժություններ են անցացնում, կարող է սուտ լինել:
ԱՄՆ պաշտոնյաների գնահատականներով՝ Ռուսաստանն արդեն առաջիկա օրերին կարող է ցանկացած պատրվակ օգտագործել՝ Ուկրաինայում ռուսական ներխուժում իրականացնելու համար:
Մոսկվան կարող է ռուսալեզու ուկրաինացիներին պաշտպանելու նհրաժեշտությունը պատճառաանել, կամ էլ նշել, էր անհրաժեշտ է պաշտպանել Ռուսաստանի ու Ղրիմի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը:
Ռուսական զորքերը կարող են դա արագ անել ու տեսականորեն նախքան ցանկացած այլ երկիր կկարողանա հակասել այդ փաստարկներին, կարծում են պաշտոնյաները:
Ամերիկացի պաշտոնյաները հրապարակավ իրենց սկեպտիցիզմը բացատրում են Ռուսաստանի նախկին հավաստիացումներով որոնք կեղծ էին:
Խոսելով Ուկրաինա ներխուժման մասին, Սպիտակ Տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել է. «Մենք շատ անհանգստացած ենք, բայց դա հստակ չէ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռաիսի խոսքով՝ ռուսները հայտարարել են, որ իրենք մտադիր են զորավարժություններ անցկացնել:
«Ակնհայտ է, որ հաշվի առնելով նրանց նախկին պրակտիկան, եւ նրանց ասածի ու արածի միջեւ տարբերությունը, մենք դրան հոռետեսորեն ենք նայում»,-ասել է նա:
Իր ամերիկացի գործընկեր Չաք Հեյգլիի հետ զրույցում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես վստահեցրել է, որ «Ուկրաինայի սահմանի երկայնքով կանգնած ռուսական զորքերը այնտեղ են միայն զորավարժությունների համար, եւ նրանք ոչ մի մտադրություն չունեն հատել սահմանը, ու եր նրանք ոչ մի ագրեսիվ գործողությունների չեն դիմի»,-ասված է Պենտագոնի հաղորդագրությունում:



























