Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սեւակ փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.21-ին, մարվել` 18.52-ին:

Ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի վագոն-տնակ (3x9 չափի):