Արաբահայ համաշխարհային իրավական խորհուրդը խստագույն քննադատել է զինյալների ագրեսիան, որոնք Թուրքիայի տարածքից ներխուժել են Լաթակիա նահանգի Քեսաբի շրջան:
Սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունում ստացված հաղորդագրությունում ընդգծվում է, որ զինված ահաբեկչական խմբավորումները Էրդողանի կառավարությունից ուղղակի ֆինանսական աջակցություն են ստանում: Թուրքական կառավարությունը վաղուց էր ծրագրել Քեսաբի վրա հարձակումը, որի արդյունքում Սիրիայի վեց հազար բնակիչներ ստիպված էին լքել իրենց տներն ու փախստականներ դառնալ: Նրանց մեծամասնությունը հայեր են: Արաբահայ համաշխարհային իրավական խորհրդի հայտարարությունում փաստվում է, որ ահաբեկիչները, սպանել են, քանդել են Քեսաբի բնակիչների մասնավոր սեփականությունը, ինչպես նաեւ պղծել են սրբատեղիներն ու գերեզմանները: «Էրդողանի գլխավորությամբ օսմանցիների նոր սերունդը շարունակում է ցեղասպանությունն ու տեղահանությունը, որն իրականացրել են նրանց նախնիները»,-ընդգծել են հայտարարության հեղինակները՝ աջակցություն հայտնելով Սիրիայի ԶՈւ-ին՝ ագրեսիայի դեմ պայքարի հարցում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան թուրքական տարածքից հայաշատ ու ալավիներով խիտ բնակեցված Լաթակիա նահանգ են ներխուժել զինված գրոհայիններ՝ «Ջեբհատ-ան-Նուսրա» խմբավորումից: Ներկայումս կառավարական բանկի ու զինյալների միջեւ կատաղի մարտեր են ընթանում: Նախօրեին Թուրքիան հերթական անգամ ահաբեկիչներին ուղղակի օգնություն էր ցուցաբերել՝ ոչնչացնելով սիրիական ռազմական օդանավը:


























