Հայաստանյան երկու պետական բուհերը միավորելու հարցով աշխատանքային խումբ է ստեղծվում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ մարտի 24-ին, ԿԳՆ-ում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանների միավորմանը եւ հանձնարարել ձեւավորել աշխատանքային խումբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով:
Խմբում ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների ներկայացուցիչներ: Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները եւ նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ:
Խորհրդակցության ընթացքում քննրակվել են նաեւ ընթացիկ այլ հարցեր եւ տրվել հանձնարարականներ:



























