ՆԱՏՕ-ի ռազմական գերագույն հրամանատարությունը Կիեւին նախազգուշացրել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի թվաքանակի զգալի ավելացման մասին, հայտնում է Xinhuanet գործակալությունը:
Իր խոսքում գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը ընդգծել է, որ ռուսական զորքերի թվաքանակը Ուկրաինայի հետ սահմանին «շատ ու շատ զգալի է», եւ նրանց մարտական պատրաստականությունը «շատ ու շատ բարձր է»:
ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը Ռուսաստանին մեղադրել է, որ նա գործում է ավելի շուտ հակառակորդի, քան գործընկերոջ նման:
Բրիդլավը հավելել է, որ ՆԱՏՕ-ն հատկապես անհանգստացած է Մերձդնեստրի առիթով` Դնեստր գետի եւ Ուկրաինայի հարավարեւմտյան սահմանի միջեւ եղած նեղ հողատարածքի պատճառով:
Ֆիլիպ Բրիդլավը ՆԱՏՕ-ին կոչ է արել վերանայել Դաշինքի դիրքորոշումը եւ ուժերի պատրաստականությունը Արեւելյան Եվրոպայում:



























