Վաշինգթոնը կոնկրետացրել է իր մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Twitter-ի իր միգրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ է:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Հաագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին՝ ԼՂ-ում երկարատեւ խաղաղության հասնելու որոնումների նպատակով:
Մի քանի ժամ անց նա հստակեցրել է. «Ինձ այսօր ուղղեցին. Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Այդուհանդերձ, մենք խաղաղ կարգավորում ենք ուզում Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար»:
Ամերիկացի համանախագահը ավելի ուշ դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, գրելով. «Համատեղ աշխատանքի դեպքում երկարատեւ խաղաղությունը հնարավոր է դառնում»:




























