ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեհաստանին առաջարկում է  Ուկրաինայի հինգ մարզերի միացման հարցով հանրաքվե անցկացնել` Վոլինի, Լվովի, Իվանո-Ֆրանկովի, Տերնոպոլի եւ Ռովենի:

Լեհաստանի ԱԳՆ-ն պաշտոնական նամակ է ստացել ՌԴ Պետդումայից, հայտնում է լեհական TVP1 հեռուստաալիքը: Դրանում ՌԼԴԿ առաջնորդը Լեհաստանին առաջարկում է խլել Ուկրաինայի արեւմտյան մարզերը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկության` նման նամակներ են ստացել նաեւ Հունգարիայի եւ Ռումինիայի նախարարությունները, որոնց Ժիրինովսկին առաջարկել է  Զակարպատների եւ Չերնովիցկի մարզերը: Ժիրինովսկին կարծում է, որ Ուկրաինայից պետք է մնա միայն կենտրոնական մասը:

Իր հերթին Լեհաստանի ԱԳՆ-ն Ժիրինովսկիի նամակը «տարօրինակ» է համարում: Նախարարությունում խոստացել են Վլադիմիր Ժիրինովսկիին հարգալից պատասխան տալ: 

ՌԴ-ն պարտավոր է «փրկել ռուս բնակչությանը» եւ վերահսկողություն սահմանել Ուկրաինայի արեւելյան եւ հարավային տարածաշրջանների նկատմամբ, կարծում է ՌԼԴԿ-ի առաջնորդ  Վլադիմիր Ժիրինովսկին: