ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը դատապարտում է Քեսաբի վրա, Թուրքիայից վերջին օրերին կատարված հարձակողական գործողությունները։

Նրանց տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ամիսներ ի վեր, մենք զգուշացնում էինք միջազգային համայնքին, որ Սիրիայում կռվող այս օտար ծայրահեղական կռվողներ մեծագույն վտանգ են ներկայացնում Սիրիայի քրիստոնյա փոքրամասնության համար։ Հայաբնակ Քեսաբ ավանի եւ շրջակա գյուղերի վրա այս դաժան եւ չհրահրված հարձակումներով նորագույն օրինակն են այդ բռնության, որ գործուն կերպով քաջալերվում է դրացի Թուրքիայի կողմից։

Կոչ ենք անում բոլոր պետություններին, որոնք ազդեցություն ունեն Սուրիայի հակամարտության մեջ, գործածել իրենց տրամադրելի բոլոր միջոցները՝ Քեսաբի խաղաղ բնակչության դեմ այս հարձակումներին վերջ դնելու եւ թույլ տալու նրանց՝ ապահով եւ անվտանգ վերադառնալու իրենց տները։

Վերջին հարյուր տարվան մեջ, այս երրորդ անգամն է, որ հայությանը պարտադրվում է հեռանալ Քեսաբից. երեք դեպքերում էլ Թուրքիան կամ հարձակողն է կամ՝ հարձակողներին աջակցողը։

Միաժամանակ, անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը զսպի Թուրքիային, որպեսզի վերջինս դադարեցնի իր հակահայ այս եւ նման գործողությունները, եւ ընդհանրապես Հայաստանի ու հայության դէմ իր թշնամական քաղաքականությունը»: