Օրերս համացանցում հայտնված ձայնագրության համար, որտեղ դատապարտյալ Վարդան Սեդրակյանի կինն ու Ալեքսանդր Աբրահամյանը խոսում են միլիոնավոր դոլարների մասին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դիմում են ԱԱԾ-ին եւ ՀՀ Գլխավոր դատախազին` կարծելով, որ սույն ձայնագրությունը կապ ունի ԱԻՄ առաջնորդի դեմ կատարված մահափորձի հետ: Այս մասին այսօր` մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Հաշվի առնելով, որ աուդիո ձայնագրության մեջ հոլովվում է Վարդան Սեդրակյանի անունը, ով ըստ Ալեքսանդր Աբրահամյանի իր որդուց վերցրել է միլոնավոր դոլարներ, որն ուղղակի կապ կարող է ունենալ սույն քր.գործի հետ: Իսկ ձայնագրությունում Աբրահամյանը շեշտում է, որ այդ գումարները միայն իրենը չեն, Սեդրակյանի կնոջ պատասխանին էլ, թե խուզարկության ժամանակ իրենց տնից գումար չի հայտնաբերվել, անդրադառնում է, որ ինքը խոսել է խուզարկողների հետ, որը տարօրինակ է, որովհետեւ տիրապետել է նախաքննության մարմնի գործողություններին, որի իրավունքը չուներ, որի համար դիմում ենք Ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ Գլխավոր դատախազին»,- ԱԻՄ առաջնորդի բաց նամակ հայտարարությունը կարդաց նրա փաստաբանը:
Աուդիո ձայնագրության վերաբերյալ Պարույր Հայրիկյանն ու իր փաստաբանը բարձրացնում են մի շարք հարցեր` ակնկալելով ստանալ հստակ պատասխան.
1. Զրույցում քննարկվող միլիոնավոր դոլարները, որն իբր ստացել է նույն քր. գործով դատապարտյալ Վ. Սեդրակյանը, որքանո՞վ կապ ունի Հայրիկյանի քր. Գործի հետ:
2. 2. Արդյոք տված գումարների վերադարձը կապ ունի՞ Հայրիկյանի մահափորձը ոչ իրենց կամքով ի կատար չածելու հետ:
3. 3. Ի՞նչ գումարներ են դրանք, և որքանո՞վ կարող են առնչվել փողերի լվացման թեմային:
Բացի դրանից փաստաբանը հիմնավոր կասկածներ ունի, որ Սեդրակյանին ֆինանսավորած անձինք ուղղակի կապ կարող են ունենալ Հայրիկյանի մահափորձի հետ:
Լրագրողների հարցին, թե ովքե՞ր են այդ անձինք, փաստաբանը չպատասխանեց` խոստանալով հետագայում բացել փակագծերը:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում 2013թ. հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահՊարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Օրեր անց ձերբակալվել էր նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում 2013թ. սեպտեմբերին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման:


























