Եգիպտոսում երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության 529 ակտիվիստներ մահապատժի են դատապարտվել: Համապատասխան վճիռը կայացրել է Էլ Մինիա նահանգի քրեական դատարանը:
Բոլոր կասկածյալները մեղադրվել են անցյալ տարվա օգոստոսին ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու եւ մի խումբ սպաների սպանության մեջ: Արդյունքում` հարձակվողները մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք էին զավթել: Եւս 16 մարդ արդարացվել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բացի դրանից, 700 մեղադրյալ դատարանի առաջ են կանգնելու մարտի 25-ին: 200 մեղադրյալ էլ կալանքի տակ են, մյուսները ազատ են արձակվել գրավի դիմաց կամ էլ փախուստի մեջ են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի 1,2 հազարից ավելի համախոհներ կկանգնեն դատարանի առաջ: Մեղադրյալների շարքում շատ կան «Մահմեդական եղբայրների» անդամներ: Նրանց մեծամասնությունը մեղադրվում է անցյալ ամռանը Եգիպտոսում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու մեջ, որոնց ընթացքում երկրի նախագահը պաշտոնանկ էր արվել:
Հիշեցնենք, որ «Մահմեդական եղբայրներ» շարժումը Եգիպտոսում ահաբեկչական էր ճանաչվել, իսկ դրա գործունեությունը արգելվել էր երկրի տարածքում:




























