Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգեւոր դասին եւ հավատացյալ ժողովրդին Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով:
«Ասորի Ուղղափառ Եկեղեցին կորցրեց «լավ հովվի», ով վերջին 34 տարիների ընթացքում մեծ նվիրումով ու սիրով իրականացրեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը: Մեծ նախանձախնդրությամբ եւ իմաստությամբ երջանկահիշատակ Իգնատիուս Զաքքա Ա Պատրիարքն առաջնորդեց Ասորի Ուղղափառ Եկեղեցին հատկապես Միջին Արեւելքում ներկայիս տիրող դժվարին քաղաքական իրավիճակում»,- ասված է Գարեգին Բ-ի ցավակցագրում:



























