Երեւանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 41 տան դիմաց, մարտի 23-ին, ժամը 03.20-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: