«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Գառնի-Երեւան» ջրատարի վրա պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 26-ին ժամը 08.00-ից մինչեւ 27-ը ժամը 08.00-ն դադարեցվելու է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

- Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սեւանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

- Էրեբունի վարչական շրջանի բացառությամբ` Արցախի պողոտայի, Արին-Բերդ փողոցի եւ նրբանցքների,

- Նուբարաշեն վարչական շրջանի,

-Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների,

- Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի, Մխչյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների եւ հարակից տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: