Ոստիկանության Մալաթիայի բաժնում, մարտի 23-ին, ժամը 16.00-ին, նյութեր են ստացվել, որ մարտի 22-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ոտքի եւ գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 69-ամյա Պերճուհի Գ.-ն, ով հիվանդանոցի ընդունարանում հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարված ստուգմամբ պարզվել է, որ մարտի 22-ին, ժամը 16.00-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, 40-ամյա Կարեն Ղ.-ն «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց վարելիս թափքով դիպել է Ամառանոցային 2-րդ տարածքի թիվ 6/Բ տան բակի դարպասին, ինչն էլ ընկել է Պերճուհի Գ.-ի վրա` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերն ուղարկվել են ՃՈ քննության բաժին:



























