Արարատի մարզի Լանջազատ գյուղի Մ. Մաշտոցի փողոցում, մարտի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ` մեքենայի սեփականատիրոջ տան դարպասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միթսուբիշի»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: