Նոր Գյուղի ճանապարհի 4-րդ փողոցի մոտ, մարտի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























