Ոստիկանության Մասիսի բաժնում, մարտի 23-ին, ժամը 16.36-ին, հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Մամիկոնյան փողոցում շինություններ եւ խոտածածկույթ է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել է 1.000 քմ չոր խոտատարածք եւ երկու անասնագոմերի տանիքները:

Նյութական վնասի չափը գերազանցում է 100.000 դրամը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվում են Մասիսի հակահրդեհային տեսչություն: