Երեւան-Սեւան ճանապարհի 27-րդ կմ-ին, մարտի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆիատ»-ի վարորդը` 51-ամյա Սիմոն Հ.-ն, «գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում` հարցականով, ճակատի սալջարդ ձախից» եւ ուղեւորը` 25-ամյա Արմեն Հ.-ն, «ձախ ականջի պատռված վերք, ուղեղի ցնցում` հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: