Ադրբեջանի բանակում շարունակվում են ինքնասպանության դեպքերը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Զինված ուժերի N-րդ զորամասում:

20-ամյա շարքային Գեյբաթգուլու Ազիզովը կրակել է իր վրա տաբելային զենքից: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում հաստատել են այս փաստը:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն: