Հայաստանի Ազգային Ժողովում հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ:
Հայաստանի ֆիզիկական եւ իրավաբանական անձնաց նկատմամբ 2012-13 թթ. արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը ներկայացնելիս ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ելույթի տեքստի էջերը շրջելիս, ձեռքով ինչ-որ առաւկայի դիպավ։
«Սա ի՞նչ է, ժուչո՞կ»,-հարցրեց Ռուբեն Հակոբյանը, ինչին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Վախեցած եք ժուչոկներից, պարոն Հակոբյան»:
«Լավ օրից չէ»,- արձագանքեց Ռ. Հակոբյանը։
«Եթե վախենում եք...»,- շարունակեց Հ. Աբրահամյանը, սակայն նրան ընդհատեց Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով ելույթը։


























