Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում երեկ՝ մարտի 23-ին, վթարի է ենթարկվել ոսռիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արտյուշա Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Լոռիի մարզային վարչության Վանաձորի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ երեկ Վանաձորի Բաղրամյան եւ Տավրոսի փողոցների խաչմերուկում Վանաձորի բնակիչներ Ավետիք Բեկչյանի «Մերսեդեսը» բախվել է 37-ամյա Արտյուշա Հարությունյանի վարած «Մերսեդեսին»: Վթարի հետեւանքով տուժածներ չկան: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



























