Գիշերը ՌԴ-ի կողմից շարունակվել են սադրանքները Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումների նկատմամբ: Այս մասին Համաձայնեցման խորհրդի նիստում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:

Ըստ նրա` ռուսական ռազմական ուղղաթիռների եւ ռուսական դեսանտների օգնությամբ հարձակում է կատարվել Թեոդոսիա քաղաքի մերձակայքում գտնվող Ուկրաինայի ՌԾՈՒ-ի զորակայանի վրա:

«Նվաստացումների են ենթարկվում մեր զինծառայողների ընտանիքները», - նշել է Տուրչինովը:

Նա տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Ղրիմից զորքերը տեղափոխել, եւ կառավարությանը հանձնարարել է տարհանել զինվորականների ընտանիքներին այն դեպքերում, երբ նրանց կյանքին վտանգ է սպառնում, հայտնում է ՈՒՆՆ-ը:

«Կառավարությունը հանձնարարել է տեղավորել լոր նրանց դիրքերը, որոնք զավթիչների ճնշման տակ ստիպված լքում են իրենց տները», - նշել է Տուրչինովը: