Ռուսական Բառնաուլի կենդանաբանական այգում Չակ անունով կենգուրուն, որին արու էին համարում, ձագ է ունեցել: Այս մասին հաղորդում է այգու պաշտոնական կայքը: Մոր պարկու գտնվող փոքրիկին հայտնաբերել են այգու աշխատակիցները:
Հաղորդվում է, որ Չակի ձագուկի երկարությունը մոտ 15 սմ է: Թե հենց երբ է ծնվել ձագը հայտնի չէ, քանի որ աշխատակիցներն այդ մասին տեղյակ չեն եղել:
Նախատեսվում է առաջիկայում Չակի համար նոր անուն հորինել: Ձագի հետագա ճակատագրի վերաբերյալ պլանների մասին ոչինչ չի հաղորդվում, փոխանցում է «Lenta.ru»-ն:


























