Ասում են, որ առանց ռազմական ուժի կիրառման հնարավոր չէ անգամ մի բուռ հող գրավել: Սակայն Ռուսաստանը կարողացավ առանց մեկ կրակոցի իրեն միացնել այնպիսի հսկայական տարածք, ինչպիսին է Ղրիմը: Նախկինում նման բան չի եղել: Աշխարհը ձեւափոխվում է եւ հին մոտեցումներով անհնար է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նա Ուկրաինայի ու Ղրիմի շուրջ իրավիճակը բնորոշել է որպես պատերազմ: «Եթե չկան զանգվածային գործողություններ, դա չի նշանակում, որ դա պատերազմ չի»,-ընդգծել է քաղաքագետը, հավելելով, որ հին արժեքներն ու սկզբունքները փոխվում են ու մենք համաշխարհային մասշտաբի փոփոխությունների ականատես ենք լինում: