Ուկրաինայի խորհրդարանում «Ռեգիոնների կուսակցության» խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովը համարում է, որ պետք է անհապաղ սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Այս մասին նա ասել է համաձայնության խորհրդի նիստում:

«Պետք է սահմանադրական վեհաժողով հրավիրել, որտեղ ներառված կլինեն բոլոր տարածաշրջանների առավելագույն ներկայացուցիչներ»,-ասել է նա:

Բացի այդ, պատգամավորը կարծում է, որ անհրաժեշտ է ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ, հաղորդում է ՈՒՆՆ-ն: