ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության ղեկավար Միխայիլ Խոդորովսկին, որը շուրջ տասը տարի ռուսական բանտում է անցկացրել, մինչեւ մայիս նախատեսում է «Բանտային մարդիկ» խորագրով նովելների ժողովածու թողարկել, հաղորդվում է Խոդորովսկիի մամլո կենտրոնի կայքում:

 «Ռուսական բանտի եւ դրա կալանավորների մասին նովելների շարքը Խոդորովսկին  սկսել է հրապարակել «The New Times» ամսագրում` 2011-ի օգոստոսին, իսկ 2013-ի հոկտեմբերին «Բանտային մարդիկ» ժողովածուն հրատարակվել էր Ֆրանսիայում:  17 նովելներով գրքում ներածական խոսք են գրել Խոդորովսկիի երեխաները` Պավելը եւ Անաստասիան», - նշված է հաղորդագրությունում:

Այժմ Խոդորովսկիի ժողովածուն հանձն է առել հրատարակել ռուսական «Ալպինա Փաբլիշեր» տպագրատունը: Տպաքանակի մասին տվյալներ չեն հաղորդվում: