Ապրիլի 12-ին Երեւանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ եւ ծառատունկ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ եւ ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրվելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական եւ մասնավոր կառույցներին: