Դաշնային միգրացիոն ծառայությունն արդեն Ղրիմի բնակիչների համար ձեւակերպել է 2,5 հազարից ավելի ռուսական անձնագիր:

«Ընդունվել է ավելի քան 29 հազար հայտ Ղրիմի բնակիչների կողմից` ռուսական անձնագիր ստանալու համար, ձեւակերպվել է 2,5 հազարից ավելի փաստաթուղթ», — ասել է ծառայության պետի տեղակալ Սերգեյ Կալյուժնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ ԴՄԾ-ի պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտնել է, որ ԴՄԾ-ն ներկայումս պատրաստել է 5,5 հազար ռուսական անձնագիր` Ղրիմի բնակիչների համար, ղրիմցիներից տվյալ պահին ստացվել է 20 հազարից ավելի  համապատասխան հայտ:

«Մենք 21 հազար հայտ ենք ստացել, 5,5 հազար անձնագիր արդեն պատրաստել ենք: Հանձնման գործընթացը տեղի է ունենում քաղաքացիների դիմումների համաձայն», - ասել է Ռոմոդանովսկին:

Նա նշել է, որ Ղրիմի բնակիչներին որոշում կայացնելու համար մեկ ամիս ժամանակ է տրվում` ստանալ ռուսական քաղաքացիություն, թե` թողնել Ուկրաինայինը: