Անհետացած մալայզիական Boeing 777-ի որոնման գոտում` Հնդկական օվկիանոսի հարավում, ավստրալական օդանավը հայտնաբերել է երկու օբյեկտ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մալայզիայի պաշտպանության նախարար Հիդշամուդին Հուսեյնը:
«Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը այսօր հայտնել է, որ օդանավերը եւս երկու օբյեկտ են հայտնաբերել Հնդկական օվկիանոսում», — հայտնել է Հուսեյնը: «Ռեյթեր» գործակալությունը, վկայաչելով Էբոթի հայտարարությունը, հայտնում է, որ օբյեկտներից մեկն ուղղանկյուն է եւ նարնջագույն, մյուսը` կլոր եւ կանաչա-մոխրագույն: Ներկայումս դրանց հայտնաբերման վայր նավեր են ուղարկվել: Սպասվում է, որ դրանք կարող են հանել արդեն առաջիկա ժամերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «կասկածելի օբյեկտների» հայտնաբերման մասին հայտնել էր ՉԺՀ-ի որոնողական օդանավի անձնակազմը: Սակայն ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի օդանավը չէր կարողացել հայտնաբերել այդ օբյեկտները:



























