Բաքվում Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը փորձել է շրջափակել ԵԱՀԿ գրասենյակը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն կազմակերպությունն այսօր՝ մարտի 24-ին, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել: Տեղեկատվության համաձայն՝ ակցիան կայացել է ընդդեմ «ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների անարդյունավետ գորունեության»:

Ակցիային մասնակցել է մոտ 20 մարդ: Ոստիկանությունը ցրել է ակցիայի մասնակիցներին: