Ռուսաստանի կառավարությունում առաջիկայում ստեղծվելու է Ղրիմի հարցով հատուկ հանձնաժողով, որը ղեկավարելու է փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: 

«Ղրիմի թեման ներկայացնելու է փոխվարչապետ Դմիտրի Նիկոլայեւիչ Կոզակը: Ձեւավորվել է համապատասխան խումբ: Արդեն դրանով զբաղվում են: Առաջիկայում այդ նպատակով կստեղծվի պետական հանձնաժողով», — ասել է Մեդվեդեւը:

Նա ընդգծել է, որ բոլոր նախարարությունները եւ գերատեսչությունները պետք է սերտ համագործակցեն:

Այս մասին Սիմֆերապոլի մամուլի ասուլիսում հայտարարել է նաեւ Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ռուստամ Թեմիրգալիեւը:

Ըստ նրա մամուլի քարտուղար Իլյա Ջուսի` ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակին Ղրիմի դաշնային ծրագրերի վերահսկիչ նշանակելը տրամաբանական է, քանի որ նա պատասխանատու է տարածաշրջանային քաղաքականության համար:

Մարտի 16-ին Ղրիմում ինքնավարության կարգավիճակի վեաբերյալ հանրաքվե էր անցկացվել, ընտրողների 96%-ը կողմ էին քվեարկել` Ռուսաստանի կազմին Ղրիմի միանալուն: Ռուսաստանը եւ Ղրիմը մարտի 18-ին  պայմանագիր էին ստորագրել հանրապետութան եւ Սիմֆերապոլ քաղաքի` Ռուսաստանի կազմում ընգրկվելու վերաբերյալ: Մարտի 21-ին ՌԴ նախագահը երկու փաստաթուղթ էր ստորագրել.  Ռուսաստանի եւ Ղրիմի պայմանագիրը վավերացնող օրենք եւ դաշնային սահմանադրական օրենք` Ղրիմի միացման եւ ՌԴ-ում նոր սուբյեկտներ ձեւավորվելու մասին` Ղրիմի Հանրապետություն եւ դաշնային նշանակության Սեւաստոպոլ քաղաք: