Մարին Լը Պենն ու նրա ոլտրաաջ Ազգային ճակատը տոնում են միջանկյալ հաղթանակը: Կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններին կուսակցությունը իր պատմության ընթացքում լավագուն արդյունքն է գրանցել: Արդյունքը սպասելի ու կանխատեսելի էր սոցիոլոգների կողմից: Սոցիալիստների՝ ուժից զուրկ քաղաքականությունից դժգոհ ընտրազանգվածը գնալով ավելի է հակվում դեպի աջ հատվածը:
Նշվում է, որ Ազգային ճակատի թեկնածուները առաջատար են բոլոր կարեւոր քաղաքներում՝ Ավինյոնում, Բեզյեում, Ֆրեջյուսու, Պերպինյանեում: Էնեն-Բոմոնեում ուլտրաաջերի թեկնածուն քաղաքապետ է ընտրվել հենց առաջին փուլի արդյունքում:
Սարկոզիի կուսակիցները առաջատարներ են Մարսելում, Բորդոյում, Ստրասբուրգում: Սոցիալիստները՝ Մոնպելյեում, Լիլում ու Լիոնում:
Անսպասելի էին Մարսելի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարի արդյունքները: Այս մասին հաղորդում է Euronews-ը:


























