Ուկրաինայի սահմանապահները Ադրբեջանի 4 քաղաքացիների են ձերբակալել, որոնց մոտ կեղծ փաստաթղթեր են եղել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը, հայտնաբերվել է, որ Մոսկվայից Դնեպրոպետրովսկ եւ Խարկով մեկնող ադրբեջանցիների փաստաթղթերում կնիքները կեղծ են եղել:
Կեղծ կնիքով եւս մեկ ադրբեջանցի փորձել է Ուկրաինայի տարածքով անցնել Մոլդովա եւ ձերբակալվել է «Խուտոր Միխայլովսկի» անցակետում:
Սահմանապահների կողմից կեղծ նշումներ են հայտնաբերվել նաեւ Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում երկու ադրբեջանցիների մոտ,մ որոնք մեկնում էին Թբիլիսի:



























