Ղրիմի թերակղզում ու երկրի հարավ-արեւելյան շրջաններում ստեղծված իրավիճակը սխալ հումանիտար քաղաքականության արդյունք է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հումանիտար հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Սիչը:

«Այն խնդիրները, որոնք կան Ղրիմում ու Ուկրաինայի արեւելքում, նաեւ հումանիտար ոլորոտում սխալ քաղաքականության արդյունք է: Եթե մենք այսօր նման մարտահրավերների մասին խոսում ենք որպես անջատողականություն, ապա դրանց դեմ ժամանակին պետք էր հավասարակշռված էթոնազգային քաղաքականություն տարվեր»,-ասել է նա, փոխանցում է ՈւՆՆ-ը:

Ինչ վերաբերում է լեզվի խնդրին, որը ըստ նրա՝ Ուկրաինայի վրա Ռւսաստանի հարձակման պատճառներից մեկն է, ապա դրան պետք է հավասարակշռված մոտենալ: