ՌԼԴԿ-ում հաստատել են, որ Լեհաստանի, Ռումինիայի ու Հունգարիայի ղեկավարությանը առաջարկել են հանրաքվե անցկացնել Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում:

Ըստ որում, կուսակցության մամուլի ծառայությունում հերքել են լրատվամիջոցների հայտարարությունները, որ այդ նամակներում Ուկրաինայի «տարածքը կիսելու» մասին խոսք է եղել: «Մենք պարզապես առաջարկել ենք Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում հանրաքվե անցկացնել ու հասնել նախկինում այդ պետություններին պատկանող, ներկայումս մի շարք ուկրաինական շրջաններում նման հանրաքվեների անցկացմանը»,-ասել է կուսակցության ներկայացուցիչը:

Ավելի վաղ լեհական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկրի ԱԳՆ-ն Պետդումայից պաշտոնական նամակ էր սացել, որում ներկայիս Ուկրաինայի տարածքը կիսելու մասին առաջարկություն է եղել: