Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել «Միջազգային պատիժներից խուսափողների դեմ պայքարի միության» կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ներկայացված դատական հայցը։
Սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում «Միջազգային պատիժներից խուսափողների դեմ պայքարի միության» նախագահ Մեյ Հանսան հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ներկայացված դատական հայցը։
Նա նշել է, որ Էրդողանը մեղադրվում է Սիրիայում մարդկության դեմ հանցանքներ իրականացնելու մեջ։


























