Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Մերսեդես» մակնիշի 16 U S 222 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Հ. ծնվ. 1984թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլ. սյանը: Զոհեր եւ տուժածներ չկան:

Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: