Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում` «Կլայկ» խանութ սրահին պատկանող պահեստում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.11-ին, մարվել` 12.20-ին: Այրվել է պահեստի պատերի եւ առաստաղի երեսպատման փրփրապլաստը 50 քմ:



























