Հայտնաբերել են Ուգանդայում շրջված նավի 98 փախստականների մարմինները: Այս մասին հաղորդում է GenevaLunch News-ը՝ վկայակոչելով Ժնեւում փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը:

Զոհերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն ներկայումս հաջողվել է հայտնաբերել 98 մարմին ու փրկել մոտ 40 մարդու: Ալբերտ լճով լողացող նավում եղել է, ընդհանուր առմամբ, 250 մարդ, հաղորդում է «Gazta.ru»-ն:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Ալբերտ լճում նավաբեկության արդյունքում առնվազն 19 մարդ էր զոհվել: Փախստականները Ուգանդայից վերադառնում էին Կոնգոյի արեւելքում գտնվող իրենց տները: