Համացանցում մեծ արձագանք է գտել մի մոնտաժված տեսագրություն, որում, իբր, շվեյցարացի նախարարը խոսում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Twitter-ի արգելափակման հետ կապված թեմայից։
Տեսագրությունը, որը 2010 թվականի է, թուրք օգտատերերից մեկը մոնտաժ է արել եւ տիտրերով «թարգմանել» շվեյցարացի նախարարի ելույթը։
Իրականում նախարարը խոսում է գյուղատնտեսական մի թեմայից եւ ամբողջ ելույթի ժամանակ ծիծաղում։ Այս տեսագրությանը ավելացրել են հետեւյալ տեքստը.
Հարգելի հյուրեր, այսօրվա մեր օրակարգն է Թուրքիայում մոտեցող ՏԻՄ ընտրությունները եւ իշխող կուսակցությունը։
Այո, ճիշտ լսեցիք, վարչապետ, ով կարծում է, թե արգելափակել է սոցկայքերը։
Սակայն նա տեղյակ չէ DNS-ից։
Վարչապետը կարծում էր, թե իր գաղտնալսած հեռախոսազրույցները հրապարակող Twitter-ը փակելով՝ կարող է իրականությունը ծածկել։
Սակայն իր բոլոր նախարարները շրջանցել են արգելքը եւ Twitter-ում գրառումներ արել։
Նույնիսկ նախագահը շրջանցել է օրենքը եւ Twitter-ում գրառում արել։
Հավատում ե՞ք դրան։
Նույնիսկ նախագահը...։
Թուրքիայի քաղաքացիներին համբերություն եմ մաղթում եւ ցանկանում, որ սոցկայքերի արգելքը շուտափույթ վերացվի։











