Malaysian Airlines ավիաընկերությունը հաղորդում է, որ անհետացած օդանավը ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում, փոխանցում է Sky New հեռուստաալիքը՝ վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:
Ենթադրվում է, որ ուղեւորներից ոչ ոք ողջ չի մնացել:
Հիշեցնենք որ Կուալա-Լումպուրից Պեկին թռչող օդանավը՝ 227 ուղեւորներով ու անձնակազմի 12 անդամներով, անհետացել էր ռադարներից մարտի յոթի գիշերը:



























