ԱՄՀ-ն ճնշում չի բանեցնում Հայաստանի վրա կենսափոշակային բարեփոխման հարցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ Երեւանում հանդես գալով առաքելության հերթական այցի ավարտի կապակցությամբ:

Նա նկատել է, թե կենսափոշակային բարեփոխման նախագիծը կազմվել է ավելի քան 5 տարի եւ արտացոլում է կառավարության մտահոգությունը ապագա թոշակառուների բարեկեցության վերաբերյալ: Կառավարությունը հստակ հնչեցրել է այդ նպատակները հանրությանը, իսկ դրանից առաջ ուսումնասիրել է այլ պետությունների կենսաթոշակային բարեփոխումների փորձը: «Բարեփոխումների մշակումն ուղեկցվել է մտքերի ակտիվ փոխանակությամբ՝ դրա հետագա կայունությունն ապահովելու նպատակով»,- հայտարարել է նա: «Հայաստանի իշխանությունները խորհրդակցել են առաջատար միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի եւ USAID-ի հետ»,- հավելել է Հորթոնը:

«Մեր կարծիքով, դա լավ հաշվարկված եւ հավասարակշռված բարեփոխում է: Իհարկե, դա ազդում է հանրության որոշակի շերտերի վրա: Դրա մի շարք դրույթներ ընդունելը հեշտ է, մյուսները՝ ոչ այնքան: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, բարեփոխումը դրական է»,- նշել է նա: