Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի եւ բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավաքի ընթացքում դասախոսությունով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ազգային անվտանգության համակարգի բարեփոխումները, որոնք իրականացվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում:

Իր խոսքում ԱԱԽ քարտուղարը հանգամանալից անդրադարձել է երկրի ներքին եւ արտաքին անվտանգության բնագավառներում առկա սպառնալիքներին, դրանց չեզոքացմանն ուղղված գործողություններին, ներկայացրել է անվտանգության համակարգի համակարգային բարեփոխումների բովանդակությունն ըստ բնագավառների, ինչպես նաեւ ամփոփել արտերկրյա գործընկերների հետ անվտանգության ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքները եւ ապագայի ծրագրերը: