Նիգերիայի հյուսիս-արեւելքում գյուղական շուկայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 32 մարդ է զոհվել, այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով նիգերիական իշխանություններին:
Պայթյունը տեղի է ունեցել Սամբիս անտառի մոտ գտնվող գյուղում, որտեղ զինվորականները օդայն ու ցամաքային գրոհներ են կազմակերպում իսլամիստ գրոհայինների ճամբարների վրա: Տեղական իշխանությւոնները հայտարարել են, որ 29 մարդ տեղում մահացել է: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ որոշ վիրավորներ լուրջ վնասվածքներ ունեն:
Տեղական իշխանությունները պարզաբանել են, որ պայթյունը տեղի է ունեցլ մարտի 20-ին, սակայն բջջային կապի վատ աշխատելու պատճառով դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, հաղորդում է « gazeta.ru »-ն:
Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բոկո Հարամ» իսլամիստական կազմակերպությունը:



























