Տոկիոն մտադիր է Վաշինգթոնին հանձնել մշակման համար հարստացման բարձր մակարդակի պլուտոնիումի ամբողջ պահուստը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Ճապոնիայի վարչապտ Սինձո Աբեն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Հաագայում միջուկային անվտանգության գագաթաժողովի ընթացքում:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «առաջատար գիտական մշակումները նյութերի կարիք չունեն, որոնք սպառնալիք կհանդիսանան չտարածման ռեժիմի համար»: Համաձայնագրի համաձայն՝ ավելի քան 300 կգ մարտական պլուտոնիումը կփոխանցվի ամերիկյան կողմին ու կվերածվեն պակաս վտանգավոր նյութերի: Բաից այդ, Տոկիոն մտադիր է Վաշինգթոնին հանձնել նաեւ քիչ հարստացված ուրանի որոշակի քանակությունը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


























