Կանարյան կղզիների իշխանությունները հայտարարել են, որ լիազորված ռուսական կողմը շահագրգռված է կղզում աշխարհի ամենամեծ աստղադիտակը կառուցելու հարցում:
Հաղորդվում է, որ սեպտեմբերին կղզիներում կկայանա գիտական միջոցառում, որին կմասնակցեն հայտնի գիտնականներ, այդ թվում՝ երկու Նոբելյան մրցանակակիրներ:
Ռուսական նախագծի համաձայն՝ աստղադիտակի տրամագիծը կազմելու է 60 մետր: Մինչդեռ Չիլիում գտնվող ու ներկայումս կառուցվող ամենախոշոր աստղադիտակի ւտրամագիծը 24,5 մետր է: Այս մասին հաղորդում է ԻնֆոՍՄԻ-ն՝ վկայակոչելով El Mundo-ն:


























